Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Դաշտը՝ դարչնագույն, մեկ ընդհանուր հորինվածքով: Կենտրոնում՝ բազմանիստ վարդյակն է՝ համակենտրոն բազմանիստի, շեղանկյան և խաչվող, ծաղկազարդ առանցքների համադրությամբ, ամբողջությամբ ոճավորված բուսանախշերով պատված:Վարդյակի չորս անկյուններում ոճավորված ծաղկամոտիվ է, վերին և ստորին մասերում՝ մարդու ոճավորված պատկերներով նռաձև հորինվածք: Դաշտի ազատ մասերում համաչափ կրկնվող ոճավորված նռնենու ճյուղեր, հասկեր, զույգ-զույգ թռչուններ են : Թագակերպ զարդանախշի մեջ, երկու կողմերում գործված է հեղինակի անունը՝ Մակար: Դաշտը եզրագծված է կետգիծ զարդագոտիով, ունի եռաշերտ եզրագոտի: Նեղը՝ մանր ծաղկանախշով, լայնը՝ հասկի, ծաղկի և թռչունի ոճավորված, թեք պատկերների շղթայով: Գույներն կարմիրը, կապույտը,դարչնագույնը, սպիտակը, շագանակագույնը: Ունի կարպետահյուս մաս, ծոպեր:
Խտությունը՝ 40 x 40 հանգույց
Հանգույցի տիպը՝ 1.5
Միջնաթելի քանակը և գույնը՝ 2, սպիտակ
Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 2, կապույտ
Գույները՝ բնական, արհեստական
Ձևը՝ ուղղանկյուն
Նկարիչ՝ Մակար Մնացականյանի էսքիզովԼայնություն (սմ)՝ 112Երկարություն (սմ)՝ 200Նյութը՝ ա. հենք ՝բամբակ, միջնաթել՝ բամբակ, գ. խավ՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Երևան, «Հայգորգ» ա/մՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1970-ական թթ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17363