Գորգ «Երևան»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Դարչնագույն և աղյուսագույն հիմնագույնով դաշտի գլխավոր զարդանախշը շեղանկյունիներ են , որոնցից կենտրոնական հինգում հաջորդաբար պատկերված են թռչուններ և կենդանիներ: Կենտրոնական մասում՝ ոճավորված սիրամարգ է, հաջորդ վարդյակներում՝ դեպի սիրամարգն ուղղված եղնիկներ են՝ թռիչքի պահին, մյուս երկուսում՝ ձուկը բերանին արագիլներ են: Հիմնագույնը՝ մեկընդմեջ կրկնվող բաց և մուգ դարչնագույնն է: Դաշտի երկու կողմերում, իրար զուգահեռ հաջորդում են խաչակենտրոն, ոճավորված չորս ծաղկաթերթիկներով կապույտի և դարչնագույնի համադրությամբ շեղանկյունիներ: Դաշտի ազատ մասերում տարբեր ծաղկամոտիվներ են: Եզրագոտին՝ երկու նեղ, միանման թեք շեղանկյունիներով, լայնը՝ իրար մեջ մտած բազմերանգ ծաղկաշղթաներով: Ունի կարպետահյուս մաս, կարճ ծոպեր: Խտությունը՝ 50 x 40 հանգույց Հանգույցի տիպը՝ 1.5 Միջնաթելի քանակը և գույնը՝ 2, սպիտակ Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 2, շագանակագույն Գույները՝ բնական, արհեստական Ձևը՝ ուղղանկյուն Նկարիչ՝  Հակոբ Քեշիշյանի էսքիզով Լայնություն (սմ)՝  115 Երկարություն (սմ)՝  243 Նյութը՝  ա. հենք ՝բամբակ, միջնաթել՝ բամբակ, գ. խավ՝ բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան, «Հայգորգ» ա/մ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 2357