Գորգ «Լոռի»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի հիմնագույնը կարմիր, գլխավոր վահանաձև խոշոր, բազմագույն և բազմաձև շերտերով զարդանախշը կենտրոնում ուղղանկյունաձև է և կեռազարդ: Դաշտի անկյուններում գործված են երկուական կենաց ծառեր: Դաշտը եզերված է կարմիր ու կապույտ, իրար մեջ հագնող սլաքաձև զարդաշղթայով, որը կրկնվում է նաև գորգի եզրագոտում: Գոտին եռաշերտ է, լայնը՝ մուգ կապույտի վրա բանված ոճավորված բազմերանգ բուսանախշերով: Գորգի հիմնական գույներն են կարմիրը, մուգ և բաց կապույտը, դարչնագույնը, մուգ և բաց շագանակագույնը: Ունի կարպետահյուս մաս և ծոպեր: Խտությունը՝ 34 x 38 հանգույց Հանգույցի տիպը՝ կրկնակի Միջնաթելի քանակը և գույնը՝ 2, սպիտակ Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 2, մուգ կապույտ Գույները՝ արհեստական Ձևը՝ ուղղանկյուն Հեղինակ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  130 Երկարություն (սմ)՝  195 Նյութը՝  ա. հենք ՝բամբակ, միջնաթել՝ բամբակ, գ. խավ՝ բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան, «Հայգորգ» ա/մ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1971 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 2356