Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Մուգ կարմիր դաշտի մեջ փետրավոր եզրերով համակենտրոն՝ ոճավորված խաչերով ու փետուրներով, տարբեր գունային լուծումներով՝ կանաչ, մուգ և բաց կարմիր, սպիտակ, կապույտ, շագանակագույն և սև, շեղանկյուն երեք հորինվածքներ են: Դաշտի ազատ տարածություններում բանված են կենաց ծառեր, կենդանու վրա կանգնած մարդ, կենդանիներ և այլ պատկերներ: Եզրագոտին եռաշերտ է՝ երկու նեղ, սպիտակ կետազարդ և մեկ լայն՝ ոճավորված թռչնապատկերներով, գորգի հորինվածքի գույներով:
Խտությունը՝ 32 x 30 հանգույց
Հանգույցի տիպը՝ կրկնակի
Միջնաթելի քանակը և գույնը՝ 2, դարչնագույն
Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 3, գորգի գույներով
Գույները՝ բնական, արհեստական
Ձևը՝ ուղղանկյուն
Հեղինակ՝ ԱնհայտԼայնություն (սմ)՝ 103Երկարություն (սմ)՝ 170Նյութը՝ ա. հենք՝բուրդ, բ. միջնաթել՝ բուրդ, գ. խավ՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Տավուշ - ԼոռիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարի վերջ- 20-րդ դարի սկիզբՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 16244