Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Գորգ «Խնձորեսկ»- դաշտը՝ ուղղանկյուն, հիմնագույնը՝ մուգ կարմիր: Բազմանիստ, երկու նույնատիպ հորինվածքով: Հորինվածքը զարդանախշված է կեռխաչերով, ոճավորված է վիշապապատկերներով: Կենտրոնում, քառանկյան մեջ դարձյալ կեռխաչեր են պատկերված: Բազմանիստ հորինվածքը լրացված է տարբեր անկյուններում գործված փոքր շեղանկյուններով: Քառանկյան ծայրերից դուրս են գալիս արծվի փետուր հիշեցնող ոճավորված ճառագայթներ: Հորինվածքի հիմնական գույներն են՝ դարչնագույն, վարդագույն, նարնջագույն, բաց կանաչ: Դաշտի առանձին անկյուններում հորինվածքից դուրս կան ծաղկաթերթիկներ: Դաշտի կենտրոնական հատվածում, գոտու մոտ գրված է 1942 թվականը: Եզրագոտին եռաշարք է. երկուսը՝ նեղ, մեկը՝ լայն: Երկու նեղ գոտիների վրա ոճավորված բուսական զարդանախշ է, իսկ կենտրոնի վրա համաչափ կրկնվող, իրար հանդիպակաց ատամնավոր զարդանախշեր են: Եզրագոտու գույներն են՝ կարմիր, սև, շագանակագույն: Գույները՝ բնական և արհեստական:
Նյութը՝ բուրդ, բամբակՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԶանգեզուրՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1942 թ.Չափս՝ 220 x 130 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 1771-6