Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Գորգ «ծաղկանախշային»- եզրային հյուսվածքը՝ երկշարք, մուգ շագանակագույն: Օգտագործված է տասներեք գույն ու գուներանգ՝ սպիտակ, գազարագույն, բաց և մուգ կապույտ, բաց և մուգ շագանակագույն, սև, դարչնագույն, սրճագույն: Գույները բնական ներկանյութերից են: Դաշտում կանոնավոր շարքերով ներկայացված են խոշոր ծաղկանախշեր: Դաշտի ազատ մնացած տարածքները լրացված են մանր վարդյակներով և ոճավորված կենդանակերպներով: Երիզված է երեք գոտիով՝ լայնը կապույտ է և գեղազարդված կրկնվող շրջանաձև ուրվագծով զարդով: Եզրայինները կարմիր և սրճագույն են՝ գեղազարդված ծաղկավոր գալարանախշով: Մի ծայրն ավարտվում է պարանահյուս շերտով, մյուսը՝ կարճ ծոպերով:
Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Զանգեզուր-ԱրցախՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դարի սկիզբՉափս՝ 246 x 132 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 1256