Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Դաշտը բազմերանգ է՝ սև հիմնագույնով: Դաշտի միջնամասում իրար հաջորդում են կարմիր, բաց կապույտ, դարչնագույն, մուգ կապույտ, կարմիր ֆոնով վեցանիստ վարդյակները՝ հինգ հատ: Յուրաքանչյուրի կենտրոնում անկյունները հատած, կետազարդ և կեռազարդ ուղղանկյուն է, որի երկու կողմերում քառակուսու մեջ
Х -աձև զարդանախշ է: Նույնատիպ նախշերը կրկնվում են դաշտի երկու եզրերին: Դաշտի ազատ մակերեսին պատկերված են կենդանիներ՝ ձագերով, թռչուններ, տարբեր չափի և ձևի աստղածաղիկներ և այլն: Ունի եռագոտի՝ երկուսը նեղ են, սև հիմնաթելով արված բուսական և երկրաչափական մանր զարդանախշերով, լայնը՝ բաց դարչնագույն ֆոնի վրա կապույտ, շագանակագույն, դեղին ծաղկաթերթերով:
Խտությունը՝ 28 x 25 հանգույց
Հանգույցի տիպը՝ կրկնակի
Միջնաթելի քանակը և գույնը՝ 2, դարչնագույն
Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 2, գորգի գույներով
Տեխնիկան՝ ձեռագործ
Գույները՝ բնական, արհեստական
Ձևը՝ ուղղանկյուն
Հեղինակ՝ ԱնհայտԼայնություն (սմ)՝ 144Երկարություն (սմ)՝ 300Նյութը՝ ա. հենք ՝բուրդ, միջնաթել՝ բուրդ, գ. խավ՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Արցախ- ԳանձակՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ. վերջ- 20-րդ դ. սկիզբՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 12253