Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Դաշտի հիմնագույնը կապույտ է՝մեկ ընդհանուր սյուժեով: Կենտրոնական ուղղանկյուն երկայնաձիգ հորինվածքում համաչափ կրկնվող, խաչերով շեղանկյունիներ են, կենտրոնական մասում՝ նրանց միջև, կեռաձև զարդանախշեր: Դաշտի երկու կողմերում կարմիր ֆոնի վրա նույնատիպ զարդանախշերով, երկայնաձիգ, սրացող՝ կեռազարդ ծայրերով հորինվածքներ են: Դաշտի ստորին մասում գործված են ոճավորված մարդկային պատկերներ և օձաձևեր: Վերին մասում՝ թռչնակերպեր,՝ խաչավոր և կեռավոր զարդանախշերով: Եզրագոտիները չորսն են՝ երկու նեղը միանման, սպիտակ և վարդագույն, իրար մեջ մտած եռանկյունիներով, սրանց միջև դարչնագույն ֆոնի վրա աստղանախշեր, կեռազարդեր և թեք երկրաչափական պատկերներով գոտին է, իսկ եզրին մոտ գոտին ունի քառանկյուն և կեռաձև զարդաձևեր: Եզրային մասում գոտին ունի կապտականաչ շերտ:
Խտությունը՝ 26 x 23 հանգույց
Հանգույցի տիպը՝ կրկնակի
Միջնաթելի քանակը և գույնը՝ 2, դարչնագույն
Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 2, շագանակագույն
Գույները՝ բնական, արհեստական
Ձևը՝ ուղղանկյուն
Հեղինակ՝ ԱնհայտԼայնություն (սմ)՝ 125Երկարություն (սմ)՝ 300Նյութը՝ ա. հենք ՝բուրդ, միջնաթել՝ բուրդ, գ. խավ՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Արմ. Հայաստան, Կոգովիտ գավառ, ԲայազետՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ. վերջՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 3012