Գորգ «Փառակա»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Դաշտը բազմերանգ է՝ սև հիմնագույնով: Դաշտի միջնամասում իրար հաջորդում են կարմիր, բաց կապույտ, դարչնագույն, մուգ կապույտ, կարմիր ֆոնով վեցանիստ վարդյակները՝ հինգ հատ: Յուրաքանչյուրի կենտրոնում անկյունները հատած, կետազարդ և կեռազարդ ուղղանկյուն է, որի երկու կողմերում քառակուսու մեջ Х -աձև զարդանախշ է: Նույնատիպ նախշերը կրկնվում են դաշտի երկու եզրերին: Դաշտի ազատ մակերեսին պատկերված են կենդանիներ՝ ձագերով, թռչուններ, տարբեր չափի և ձևի աստղածաղիկներ և այլն: Ունի եռագոտի՝ երկուսը նեղ են, սև հիմնաթելով արված բուսական և երկրաչափական մանր զարդանախշերով, լայնը՝ բաց դարչնագույն ֆոնի վրա կապույտ, շագանակագույն, դեղին ծաղկաթերթերով: Խտությունը՝ 28 x 25 հանգույց Հանգույցի տիպը՝ կրկնակի Միջնաթելի քանակը և գույնը՝ 2, դարչնագույն Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 2, գորգի գույներով Տեխնիկան՝ ձեռագործ Գույները՝ բնական, արհեստական Ձևը՝ ուղղանկյուն Հեղինակ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  144 Երկարություն (սմ)՝  300 Նյութը՝  ա. հենք ՝բուրդ, միջնաթել՝ բուրդ, գ. խավ՝ բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ- Գանձակ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ- 20-րդ դ. սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 12253