Գորգ «Որոտան»,«Թագ»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կապույտ դաշտի մեջ գործված են երկնագույն ֆոնի մեջ, երկուս և կես՝ սպիտակ, երկուսը կարմիր, վիշապաձև կտրտված եզրերով, չորս աստղաձև հորինվածքներ, որոնց կենտրոնում տարբեր գույների աստղածաղիկներ են՝ բազմանիստ շրջանակների մեջ: Դաշտի ազատ տարածքում գործված են ուղտեր, թռչուններ, աստղաձևեր, երկրաչափական պատկերներ, մարդու պատկերներ: Ունի եռագոտի՝ իրարից կետազարդ երիզներով անջատված երկու նեղ, նույնանման, իրար մեջ մտած կարմիր, կապույտ զարդանախշով, լայնը՝ երկգույն, շեղակի դասավորված տերևաձև և երկթև զարդանախշերի շղթայով: Եզրը պարանահյուս է՝ կարպետահյուս մասով: Խտությունը՝ 26 x 27 հանգույց Հանգույցի տիպը՝ կրկնակի Միջնաթելի քանակը և գույնը՝ 2, դարչնագույն Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 2, մուգ շագանակագույն Գույները՝ բնական, արհեստական Ձևը՝ ուղղանկյուն Հեղինակ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  130 Երկարություն (սմ)՝  235 Նյութը՝  ա. հենք ՝բուրդ, միջնաթել՝ բուրդ, գ. խավ՝ բուրդ Հայտնաբերման վայրը՝  19-րդ դ. վերջ - 20-րդ դ. սկիզբ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ - 20-րդ դ. սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 12713