Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Կապանի երկրագիտական թանգարանՆկարագրություն ՝
Գորգի քառանկյուն դաշտը կարմրավուն է՝ տեղ-տեղ մուգ երանգներով: Դաշտի ողջ մակերեսը ծածկված է սպիտակ, շագանակագույն, դարչնագույն կեռերով զարդանախշերով: Դրանց արանքներում մանր խաչեր են, ոճավորված կենդանիներ, ծաղիկներ:
Գորգը ունի երեք եզրաշերտ շրջանակ: Առաջին և երրորդ շրջանակները կազմված են կարմիր և շագանակագույն շերտերից: Երկրորդ շրջանակի սպիտակ դաշտի վրա աստղածաղիկներ են, արանքներում՝ խաչեր:
Գորգի եզրային հյուսվածքները տեղ-տեղ քայքայված են,խավը բացակայում է: Գույները թեթև խամրած են: Հենքատեղերը բաց են : Գորգը ունի ընդհանուր մաշվածություն:
Հեղինակ՝ ԱնհայտԼայնություն (սմ)՝ 160Երկարություն (սմ)՝ 245Նյութը՝ ԲուրդՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարի 2-րդ կեսՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԵԹ
Հիմնական հաշվառանիշ՝
Մ-6259
Բաժնեհաշվառանիշ՝
Ա-1575