Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Գորգի քառանկյուն կարմիր դաշտի վրա տեղադրված է կապույտ ֆոն ունեցող երեք մեդալիոն: Յուրաքանչյուրի կենտրոնում կարմիր խաչվարդն է՝ շրջապատված մանր գույնզգույն ծաղիկներով: Յուրաքանչյուր մեդալիոն առնված է բաց ֆոն ունեցող շրջանակի մեջ, որի վրա դեղին, կարմիր, կանաչ շեղանկյուններ են գործված: Մեդալիոններից դուրս տարածության վրա ծաղիկներ են: Կենտրոնական մեդալիոնի դրսի կողմից չորս անկյուններում սանդուղքաձև զարդանախշեր են , յուրաքանչյուրի կենտրոնում ՝ ութ թերթանի ծաղիկ: Գորգը ունի երեք եզրաշերտ շրջանակ: Առաջին և երրորդ շրջանակների վրա Տ-աձև զարդանախշն է, արանքներում՝ խաչեր: Երկրորդ շրջանակի վրա սպիտակ, կարմիր, դեղին, կանաչ, դարչնագույն ֆոնով ութանկյունների մեջ աստղածաղիկներ են: Քառանկյուն դաշտը շրջանակներից անջատված է կանաչ ֆոն ունեցող շրջանակով, որի վրա ալիքաձև նախշ է գնում: Գորգը ընդհանուր մաշված է, գույները խամրած են: Խավը բացակայում է, եզրային հյուսվածքները տեղ-տեղ վնասված են: Հեղինակ՝  Անհայտ Վարպետ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  137 Երկարություն (սմ)՝  238 Նյութը՝  Բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Զանգեզուր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1940-ական թվականներ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-6457 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-1585