Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Գորգի քառանկյուն դաշտը կարմրավուն է՝ տեղ-տեղ մուգ երանգներով: Դաշտի ողջ մակերեսը ծածկված է սպիտակ, շագանակագույն, դարչնագույն կեռերով զարդանախշերով: Դրանց արանքներում մանր խաչեր են, ոճավորված կենդանիներ, ծաղիկներ: Գորգը ունի երեք եզրաշերտ շրջանակ: Առաջին և երրորդ շրջանակները կազմված են կարմիր և շագանակագույն շերտերից: Երկրորդ շրջանակի սպիտակ դաշտի վրա աստղածաղիկներ են, արանքներում՝ խաչեր: Գորգի եզրային հյուսվածքները տեղ-տեղ քայքայված են,խավը բացակայում է: Գույները թեթև խամրած են: Հենքատեղերը բաց են : Գորգը ունի ընդհանուր մաշվածություն: Հեղինակ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  160 Երկարություն (սմ)՝  245 Նյութը՝  Բուրդ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի 2-րդ կես Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-6259 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-1575