Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Գորգի քառանկյուն դաշտը գործված է կարմիր, դեղին, վարդագույն երանգներով: Դրա վրա տեղադրված են ատամնավոր եզրերով երեք խոշոր քառանկյունաձև պատկերներ, որոնց երկու կողմերը ունեն սլաքանման ելուստներ: Քառանկյան ներսի բաց մկնագույն դաշտի վրա գործված են երկգլխանի թռչուններ և ծաղիկներ, վեցանկյուններ՝ խաչերով: Գորգը ունի երեք եզրաշերտ շրջանակ: Առաջին և երրորդ շրջանակների վրա գործված են Տ-աձև նախշեր, երկրորդ շրջանակի վրա երկրաչափական մոտիվներ են: Գորգը ունի ընդհանուր մաշվածություն, խավի կորուստ: Գույները խաթարված են, հենքատեղերը՝ բացված: Գորգի մի եզրը կարկատված է: Հեղինակ՝  Անհայտ Վարպետ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  135 Երկարություն (սմ)՝  220 Նյութը՝  Բուրդ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի 2-րդ կես Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-6249 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-1565