Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Գորգ՝ Կարինի խումբ- դաշտը մուգ կարմիր է, ռոմբիկավոր, որոնց եզրերը կտրտված են (ատամնավոր): Սև թելով գործած ռոմբը առանձնանում է մյուս նախշերից խավի բարձրությամբ, որն ընդգծում է նախշը: Ամբողջ դաշտը ծածկված է օձաձև, եռանկյունաձև և այլ երկրաչափական ու բուսական ոճավորված զարդանախշերով: Եռագոտի է, որոնց միջանկյալ տարածություններում միմյանց դեմ-դիմաց և ուղղահայաց դասավորված են ոճավորված աշխատանքային գործիքներ (սղոց, եղան) պատկերող զարդանախշեր: Հիմնական գույներն են կարմիրը, սևը, կապտա-կանաչավունը:
Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԱրցախՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1902 թ.Չափս՝ 300 x 150 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 12702