Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Գորգադաշտի մուգ շագանակագույն հիմնագույնով, «Տ»-աձև նախշերով հարդարված երկարությամբ ձգվող նեղ գոտով բաժանված է երկու հավասար մասի, որոնք հարդարված են թեք դասավորված նեղ գոտիներով: Այս գոտիները հարդարված են երկու կողմից կեռանախշեր ունեցող փոքր քառանիստ պատկերներով: Ունի երեք եզրագոտի, որոնք իրարից բաժանվում են գծազարդերով. սպիտակ կենտրոնինը հարդարված է «գինու բաժակ» կոչվող զարդանախշի մի օրինակով և կեռագլուխներով հարդարված շեղանկյուններով: Եզրային գոտիները հարդարված են զիգզագ ժապավենաշղթայով, որոնք միայն լայնակի կողմերում հարդարված են «շուշանանախշով» և «Տ»-աձև նախշերով:
Լայնություն (սմ)՝ 120Երկարություն (սմ)՝ 327Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԳանձակՀայտնաբերման վայրը՝ ԲամբակաշատՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ. վերջՀայտնաբերման ժամանակը՝ 14.04.79թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
490
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-216