Վիշապագորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր գորգադաշտի վրա պատկերված է կապույտ հիմնագույնով երեք շեղանկյունաձև շրջանակ՝ հարդարված ութական կարմիր և սպիտակ գալարուն պատկերներով, որոնց միջև պատկերված է ուղղանկյուն շրջանակի մեջ առնված մեկական աստղածաղիկ, որի երկու կողմից դուրս է գալիս մեկական ոճավորված երկճյուղ կենաց ծառի պատկեր: Դաշտի ազատ տարածքը հարդարված է երկրաչափական զարդաձևերով, կենդանապատկերներով: Ունի երեք եզրագոտի՝ կարմիր արտաքին գոտին հարդարված է վարդակներով, կապույտ ներքին գոտին՝ խաչահիմք բազմանիստ շրջանակներով, սպիտակ կենտրոնական գոտին՝ կեռանախշեր պարունակող ութանիստ շրջանակներով, որոնց միջև պատկերված են զույգ եռատերև երկրաչափականացված բուսանախշեր: Լայնություն (սմ)՝  134 Երկարություն (սմ)՝  260 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Հայտնաբերման վայրը՝  ԼՂԻՄ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1903-1906թթ. Հայտնաբերման ժամանակը՝  25.05.1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1066 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-462