Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կապույտ հիմնագույնով գորգադաշտի վրա պատկերված է կարմիր հիմնագույնով վեցանիստ հորինվածք, որը հարդարված է իրար կցված երեք հորինվածքներով։ Կենտրոնի կապույտ շրջանակը հարդարված է բուսանախշերով, եզրայինները՝ շագանակագույն ութաթերթ հորինվածքներով։ Ունի երեք եզրագոտի․ կենտրոնի գոտին հարդարված է խոյեղջյուր պատկերներ պարունակող վարդակներով, եզրային գոտիները՝ զիգզագաձև ժապավեններով։ Ունի երկու կետանախշ և երկու շախմատաձև պատկերներով և մանրիկ քառանկյուններով հարդարված զարդագոտիներ։ Լայնություն (սմ)՝  146 Երկարություն (սմ)՝  248 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սևանի ավազան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  05.01.89թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7448 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3382