Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կարմիր դաշտի վրա պատկերված են կեռազարդ երկու ութանիստ հորինվածքներ, որոնք ունեն կապույտ և կանաչ հիմնագույն: Սրա կենտրոնի քառանկյուն շրջանակի մեջ պատկերված է խաչահիմք կեռանախշ հորինված, որին ուղղված են «կենաց ծառի», սղոցաձև, կեռանախշ զարդանախշեր:Ունի երեք եզրագոտի. կանաչ հիմնագույնով արտաքին և կապույտ հիմնագույնով ներքին գոտիները հարդարված են աստիճանաձև եզրերով քառանկյուն պատկերներով, սրանց միջև խաչուկներ են: Փղոսկրագույն կենտրոնական գոտին՝ ժապավեններով միմյանց միացած աստղածաղիկներ:
Լայնություն (սմ)՝ 130Երկարություն (սմ)՝ 202Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԱլաշկերտՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ. 2 կեսՀայտնաբերման ժամանակը՝ 21.05.1981թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2949
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-1335