Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կարմիր հիմնագույն ունեցող գորգադաշտը զարդարված է կապույտ և դարչնագույն հիմնագույների երկու խոշոր քառակուսիներով, որոնք երկու կողմերից ելուստներ ունեն: Այս հորինվածքներն իրենց մեջ ամփոփում են ութանիստ պատկերներ, կեռանախշեր, վարդյակներ, փոքրիկ շեղանկյուններ և չորսական կենդանիների պատկերներ: Քառանկյուն հորինվածքների երկու կողմից դեպի դուրս են ձգվում թագանման նախշեր, որոնց վերևում կան կամարաձև պատկերներ: Դաշտի ազատ մասերը լրացված են փոքրիկ քառակուսիներով, կեռանախշերով, վարդյակներով, նշաձև նախշերով: Ունի երեք եզրագոտի: Ներքին և արտաքին գոտիները զարդարված են սղոցանման նախշով, իսկ կենտրոնի լայնը՝ ծաղկաշղթաներով միմյանց միացած ծաղկանախշերով, վերջիններիս արանքում կան նաև մարդկային ֆիգուրներ:
Լայնություն (սմ)՝ 140Երկարություն (սմ)՝ 265Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Վայոց ձորՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19 դ. վերջ- 20-ի սկ.Հայտնաբերման ժամանակը՝ 25.12.1987թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7148
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-3154