Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա ամրացված են 23 զարդատախտակներ ճարմանդի հետ միասին: Զարդատախտակները իրար միանում են նաև նեղ փոկի միջոցով: Զարդատախտակների մի եզրը ատամնաշար է հիշեցնում:Փորագրման և սևադապատման միջոցով զարդատախտակների վրա պատկերված են ծաղկանախշեր:Զարդատախտակների միացման տեղում կան ելուստներ: Ճարմանդը թամբաձև է,ծաղկազարդ: Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ,ոսկեջուր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրակ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  800 Բաժնեհաշվառանիշ՝  Թմ-150