Թղթադրամ «1» ռուբլիանոց 1938թ. ԽՍՀՄ

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Թղթադրամն ունի հորիզոնական կողմնորոշում, գույնը նարնջագույն և շագանակագույն երանգներով է : Դիմային կողմում պատկերված է ԽՍՀՄ զինանշանը, «Պետական գանձապետարանի թղթադրամը մեկ ռուբլի, Один рубль», մակագրությունը, անկյուններում կա «3» թիվը: Աջ կողմում՝ հանքափորի հագուստով և գործիքով պատկեր է, իսկ ձախ եզրին մոտ արաբական 1 թիվը: Ստորև բերված է «1938» թողարկման տարին, Միության հանրապետությունների լեզուներով անվանումը, շարքը և համարը նշվում են երկու անգամ: Պարունակում է նաև տեղեկատվություն գանձապետական թղթադրամների և պատասխանատվության ապահովման վերաբերյալ: Դարձերեսին անվանական արժեքը նշվում է թվերով և բառերով, կա մակագրություն ԽՍՀՄ լեզուներով: Համարանիշն է բ. « Ц б 934377 »: Լայնություն (սմ)՝  6 Երկարություն (սմ)՝  12,5 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ԽՍՀՄ Հայտնաբերման վայրը՝  Իջևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1938թ. Հայտնաբերման ժամանակը՝  1990թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8299/ 30բ Բաժնեհաշվառանիշ՝  Դ-92