Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա հագցված են 15 զարդատախտակներ ճարմանդի հետ միասին:Զարդատախտակները 4 անկյուններում ունեն մեկական գմբեթաձև ելուստ,մեջտեղի մասը էլիպսաձև է: Զարդատախտակների եզրագոտիները հատիկանախշ են: Ճարմանդը ամբողջապես ցանցկեն է,հյուսածո: Ճարմանդի վրա հյուսված են ծաղկաձև զարդամոտիվներ: Ճարմանդը ութաձև է: Փորագրման և սևադապատման միջոցով պատկերված են բուսական զարդամոտիվներ և երկրաչափական պատկերներ: Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ,ոսկեջուր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք-Արցախ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  664/2 Բաժնեհաշվառանիշ՝  Թմ-86