Թղթադրամ «1» ռուբլիանոց 1947թ. ԽՍՀՄ

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Թղթադրամն ունի հորիզոնական կողմնորոշում կապույտ նարնջագույն երանգներ: Դիմային կողմում պատկերված է ԽՍՀՄ զինանշանը, «Պետական գանձապետարանի թղթադրամը մեկ ռուբլի» մակագրությունը: Ստորև բերված է «1947» թողարկման տարին, Միության հանրապետությունների լեզուներով անվանումը, շարքը և համարը նշվում են երկու անգամ: Դարձերեսին հացահատիկի խուրցի ֆոնի վրա պատկերված է մուրճ և մանգաղ, անվանակարգը նշվում է թվերով և բառերով « 1 Одинь рубль 1 »: Պարունակում է նաև տեղեկատվություն գանձապետական թղթադրամների և պատասխանատվության ապահովման վերաբերյալ Համարանիշն է ««0a 000849»: Դիմերեսին և դարձերեսին ռուսերենով գրված է «ОБРАЗЕЦ» : Լայնություն (սմ)՝  8 Երկարություն (սմ)՝  13 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ԽՍՀՄ Հայտնաբերման վայրը՝  Իջևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1947թ. Հայտնաբերման ժամանակը՝  1990թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8299/ 34 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-92