Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Բնօրինակի անվանում՝
Թեքե
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Դաշտի մուգ կարմիր հիմնագույնի վրա կանոնավոր շարքերով պատկերված են խաչաձև առանցքի շուրջը կառուցված սլաքաձև զույգ ելուստներով քառանկյուն պատկերների, որից ճառագում են բողբոջանման ելուստներ: Այս զարդահորինվածքը ամփոփված է ուղղանկյունատիպ շրջանակի մեջ:Գորգը գոտևորում է 7 զարդագոտիներ, իսկ լայնական ուղղությամբ անցնում է մեկ լայն զարդաշերտ: Կենտրոնական գոտու կարմիր հիմնագույնի վրա պատկերված են ութանկյուն մեկական նախշեր: Լայն զարդաշերտի վրա պատկերված է կեռազարդ շեղանկյուններ: Գոտու եզրերը սպիտակ գույնի հյուսածո ծոպերով է:
Լայնություն (սմ)՝ 135Երկարություն (սմ)՝ 225Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԹուրքմենստանՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբՀայտնաբերման ժամանակը՝ 21.10.1980թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2648/4
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-1192/4