Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Դաշտի կարմրա-շագանակագույն հիմնագույնի կենտրոնում պատկերված է կտրտված եզրերով ուղղանկյունաձև, երկու ծայրերում եռանկյունաձև ելուստ ունեցող, զարդահորինվածք։ Վերջինիս սև հիմնագույնը հարդարված է «Մեմլինգ» տիպի 6 նախշով։ Ազատ մնացած մասը հարդարված է կենդանապատկերներով, կախիկաձև նախշերով և թռչնապատկերներով։ Ունի չորս զարդագոտի։ Ներքին և արտաքին գոտիները հարդարված են ժապավենաձև նախշերով։ Արտաքին գոտուն կից գոտին հարդարված է կեռանախշերով, իսկ նրան հարող գոտին՝ մանր քառակուսիներով։ Արտաքին եզրագոտու վրա կա արձանագրություն «1949 թ. Վարդկէս ա»։ Մի կողմում ունի կարպետագործ հատված և ծոպեր։
Լայնություն (սմ)՝ 140Երկարություն (սմ)՝ 290Նյութը՝ բուրդ, բամբակՍտեղծման/Արտադրման վայրը՝ Վայոց ձորՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1949թ․Հայտնաբերման ժամանակը՝ 25.11.1989թ․Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7567/3
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-3487