Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Հիմնագույնը բաց և մուգ շագանակագույն է, որի վրա պատկերված են «Լամպա-Ղարաբաղ» գորգերին բնորոշ զարդահորինվածքներ, որոնք կարմիր և սպիտակ հիմնագույներով են, զարդարված ծաղկանախշերով։ Ազատ մասերում պատկերված են վարդակներ, կեռաձև նախշեր և տարբեր գույնի նշաձև նախշեր։ Ունի երեք եզրագոտի։ Ներքին և արտաքին գոտիները միանման են, կարմիր և բաց դարչնագույն հիմնագույնի, զարդարված են ծաղկանախշերով, իսկ կենտրոնինը սպիտակ հիմնագույնով է՝ «գինու բաժակ» զարդանախշով։
Լայնություն (սմ)՝ 123Երկարություն (սմ)՝ 174Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՇիրակՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ. վերջՀայտնաբերման ժամանակը՝ 24.12.1981թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3766
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-1957