Դուռ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է դուռ։ Այն նեղ է, երկփեղկ։ Գլխամասն ապակեպատ է, պատած է բուսական զարդանախշ ունեցող մետաղացանցով։ Դռան մյուս հատվածի խորանաձև շրջանակը ևս ապակեպատ է, ունի մետաղացանց։ Դռան փեղկերից մեկի վերին մասում զսպանակ է ամրացված։ Դռան ներքևի փայտյա մասի վրա շրջանակ է ամրացված։ Դուռը երկբռնականի է։ Այն փակված է կողպեքով։ Տունը տուֆակերտ է։ Ներքևի մասն ունի պարզ շարվածք։ Վերին մաիս շարվածքը վերադիր է, քարերը ակոսներով անջատվում են մեկը մյուսից։ Դռան գլխամասի շարվածքը նույնն է, միայն թե քարերը դասավորված են թեքությամբ։ Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Չափս՝  6.1*6.1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3342/50 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-178