Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կարմիր հիմնագույնի վրա պատկերված են երեք հատ շեղանկյուն հորինվածքով գծանախշեր, որոինցից յուրաքանչյուրի մեջ կա չորսական կեռիկներով երիզված շեղանկյունիներ։ Դաշտի մյուս մասերը լրացված են երկրաչափական մանր հարդարանքներով։ Գոտևորված է երեք զարդագոտիներով, որոնցից մեկը բաց շագանակագույն է և ծածկված դեմ-դիմաց պատկերված կեռիկների շարքերով։ Երկու ծայրի ներքին գոտիները զարդարված են խաչանախշերով, իսկ երկայնական ուղղությամբ՝ դրանք զարդարում են Տ-աձև պատկերները։ Արտաքին գոտին զարդարված է փոքրիկ շեղանկյունիներով։
Լայնություն (սմ)՝ 130Երկարություն (սմ)՝ 284Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Թալին– ՏարոնՀայտնաբերման վայրը՝ Վերին ԹալինՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ. վերջՀայտնաբերման ժամանակը՝ 17.07.1978թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
84
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-54