Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր հիմնագույնի վրա պատկերված են երեք հատ շեղանկյուն հորինվածքով գծանախշեր, որոինցից յուրաքանչյուրի մեջ կա չորսական կեռիկներով երիզված շեղանկյունիներ։ Դաշտի մյուս մասերը լրացված են երկրաչափական մանր հարդարանքներով։ Գոտևորված է երեք զարդագոտիներով, որոնցից մեկը բաց շագանակագույն է և ծածկված դեմ-դիմաց պատկերված կեռիկների շարքերով։ Երկու ծայրի ներքին գոտիները զարդարված են խաչանախշերով, իսկ երկայնական ուղղությամբ՝ դրանք զարդարում են Տ-աձև պատկերները։ Արտաքին գոտին զարդարված է փոքրիկ շեղանկյունիներով։ Լայնություն (սմ)՝  130 Երկարություն (սմ)՝  284 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թալին– Տարոն Հայտնաբերման վայրը՝  Վերին Թալին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  17.07.1978թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  84 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-54