Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կարմիր հիմնագույնի վրա ներկայացված են հինգ, իրար կցված ուղղանկյունաձև՝ սլաքաձև զույգ ելուստներով զարդաշրջանակներ, վերջիններիս մեջ ամփոփված են ուղղանկյուն, կենտրոնում կեռազարդ, եզրերը ելուստավոր զարդանախշեր։ Ունի երեք զարդագոտի։ Կենտրոնական, սպիտակ հիմնագույնով, գոտու վրա ներկայացված են աստղածաղիկներ, շախմատաձև մանր նախշեր։ Ներքին գոտու վրա քառաթերթ ծաղիկներ են՝ միմյանցից բաժանված շագանակագույն ժապավենով։ Արտաքին գոտու վրա պարույրաձև նախշեր են արված։
Լայնություն (սմ)՝ 119Երկարություն (սմ)՝ 251Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՍյունիքՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբՀայտնաբերման ժամանակը՝ 01.08.1987թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1061/3
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-457