Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Բնօրինակի անվանում՝
Միքայել
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Մուգ կապույտ հիմնագույնի կենտրոնում քառաթև զարդաշրջանակի մեջ ամփոփված է խոշոր վարդյակ։ Հիմնական հորինվածքից դուրս միմյանց զուգահեռ ձգվում են բեկված լայն ժապավեններ, որոնց ներսը (կարմիր ֆոնի վրա) նախշազարդված է կապույտ գույնի կեռիկներով։ Ունի հայատառ գրություն՝ «Սոնա», «1915 թ», «արթուն»։ Զարդագոտին մեկն է, սպիտակ հիմնագույնով, որի վրա կան կապույտ, կարմիր, դեղին գույնի երկրաչափական պատկերներ։ Պատկանում է վիշապագորգերի «գուհարյան» տիպին, որը հայտնի է նաև «Միքայել» անունով։
Լայնություն (սմ)՝ 125Երկարություն (սմ)՝ 270Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Տավուշ–Վայոց ձորՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1915թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
5403
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-2271