Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Գորգի դաշտի մուգ կապույտ հիմնագույնի վրա պատկերված են երկու խոշոր և մեկ ավելի փոքր զարդաշրջանակներ, որոնք ունեն վարդագույն հիմնագույն։ Գորգը «Միքայել» տիպի վիշապագորգերի տարբերակ է։ Երկու խոշոր զարդաշրջանակների կենտրոնում պատկերված են ութաթերթ ծաղկանախշեր՝ շրջապատված ոճավորված վիշապներով։ Դաշտի ազատ մնացած տարածքը լրացված է շեղանկյունների մեջ ամփոփված վիշապապատկերներով և աստղածաղիկներով։ Գորգը գոտևորում է երկու եզրագոտի։ Ներքին սպիտակ հիմնագույնի վրա պատկերված է գինու բաժակ զարդանախշը, իսկ արտաքին եզրագոտին ատամնավոր է։ Երկու կողմից ունի կարճ ծոպեր։
Լայնություն (սմ)՝ 120Երկարություն (սմ)՝ 240Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԱրցախՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ․ վերջՀայտնաբերման ժամանակը՝ 26․09․1986թ․Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6623/1
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-2940