«Գրական թերթ» N28, «Դերենիկ Դեմիրճյանը և Եղիշե Չա...
«Գրական թերթ» N28, «Դերենիկ Դեմիրճյանը և Եղիշե Չարենցը»
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
2-րդ էջում «Ստեղծագործական առնչությունները՝ կենսագրական դրվագներով» մեծածավալ հոդվածում (ենթավերնագիր) Ս.Աղաբաբյանն անդրադառնում է Դեմիրճյան-Չարենց գրական առնչություններին: Նշում է, որ դեմիրճանական դրոշում ունեն չարենցյան դեգերումները՝ երկնային, տիեզերական թափառումների մեջ: Նրանց ստեղծագործական հաղորդակցության ապացույց է Չարենցի «Տաղարան»-ը, որի մեջ անկարելի է շրջանցել Դեմիրճյանի «Գարուն» ժողովածուն: Հոդվածագիրը ներկայացնում է Չարենցի՝ Արվեստի բաժնի վարիչ աշխատած օրերի պաշտոնական գրություն՝ Դեմիրճյանի, իբրև պրոֆեսիոնալ ջութակահարի մասին:
Մեջբերում է Չարենցի խոսքը՝ Դեմիրճյանին. «Քո «Քաջ Նազարի./ առաջին ընթերցողը և հիացողը - եթե հիշում ես - ես եմ եղել»: «Քաջ Նազարի» և Չարենցի «Կապկազ»-ի զուգահեռ հայտնությունը պատահական չէր, այլ՝ 2 գրողների գրական խառնվածքներով և ըմբռնումներով պայմանավորված երևույթ:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1949 430
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ4819