Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
3-րդ էջում Ս. Աղաբաբյանը խոսում է ժամանակակիցների մեջ ամենաուրախ և ամենատխուր գրողի գրչի, նրա մարդկային նկարագրի մասին: Խոսքը ինքնատիպ ու մեծահոգի Գուրգեն Մահարու մասին է, ով շատ մտերիմ է եղել Ե. Չարենցի հետ: Հոդվածում հեղինակը գրում է. «Այս դրոշի տակ անցավ Մահարու գիտակցական կյանքը,- և այն պայծառ օրերին, երբ Չարենցի, Բակունցի ու մյուսների հետ տանջանքով երկնում էր նոր երգի հունը...»: Պատահական չէ, որ Չարենցը Մահարու «Մրգահասը» դիտել է որպես խորհրդային գրականության առաջին սուրհանդակը և ձոնել իր կրտսեր գրչընկերոջը ջերմ տողեր.
«Երգերդ աղբյուր են զուլալ՝
Մեր երկրի սրտից բխած...»:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1246 260
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 2459