«Գրական թերթ» N30., «Գեղեցիկ ռոմատիկայի համար»., «Նյութեր հայ գրողների մասին»-հաղորդագրություն

«Գրական թերթ» N30., «Գեղեցիկ ռոմատիկայի համար»., «Նյութեր հայ գրողների մասին»-հաղորդագրություն

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  1-ին էջում Վ. Դավթյանը անդրադառնում է գրականության ռոմանտիկային, վերլուծում Ե. Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմի որոշ դրվագներ ու նշում. «Քաղաքացիական կռիվների առօրյա մի դրվագ է ընկած պոեմի հիմքում՝ կայարանի գրավումը, սակայն ռոմանտիկ լույսերի անդրադարձման տակ այն ահագնացել է, վերաճել դեպի արևը ընթացող ամբոխների մի վիթխարի երթի...»: 2-3 էջերում էդ. Ջրբաշյանի «Քնարական հերոսի մասին» գրախոսությունն է, ուր հեղինակը մեկնաբանում է քնարկան հերոս հասկացությունը, ըմբռնումը: Անդրադառնում է նաև Չարենցի քնարերգությանը: 4-րդ էջում «Մոսկվայի արխիվներից» խորագրի տակ «Նյութեր հայ գրողների մասին» ծանուցումն է, ուր կան նաև Չարենցի ՝4/12-1934թ. դիմումը: «Գեղ. գրակաության պետհրատարակչության ՍՍՌՄ ժողովուրդների ստեղծագործությունների խմբագրությանը և «1935.21.7 Մոսկվա» թվագրումով դիմումը: Գոսլիտիզդատը Ազգային գրականության բաժին: Հեղինակ՝  Ս.Աղաբաբյան Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1246 259 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա Հֆ 2458