Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
1-ին էջում տեղեկատվություն «Չարենցի ինքնատիպ արվեստը» ուր տեղեկացվում է, որ Երեւանի պետ.համալսարանում տեղի է ունեցել գիտական ընթերցումներ նվիրված Չարենցի ծննդ. 80-ամյակին: Ներքեւում հայտարարություն՝ հոբելյանական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հայաստանի գրողների տան դահլիճում տեղի կունենա սիմպոզիում «Հեղափոխական երգիչ Չարենցի առեղծական գործը եւ արդի պոեզիան» թեմայով:
2-րդ էջում «Հիշում են ռուս թարգմանիչները» վերնագրի տակ Ս.Շերվինսկին եւ Մ.Պավլովան պատմում են, թե ինչպես են թարգմանել Չարենցի բանաստեղծությունները:
Ա.Զաքարյանի հոդվածն է «Մեծ բանաստեղծի գրադարանը», ուր հոդվածագիրը ներկայացնում է Չարենցի ձեռագրերի ֆոնդի մասին, որոնք գտնվում էին Չրենցի անվան գրականության թանգարանում, ասելով, որ հետագայում գրքերը գտան իրենց տեղը՝ Չարենցի տանը:
3-րդ էջին Ս.Կապուտիկյանի հոդվածն է «Չարենցի հոգեւոր հովանու տակ»: Հոդվածագիրը կարծում է, որ իր գրական կյանքի հիմքը 35-37թթ են, որը շաղախված է Չարենցով:
Առաջին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
2143 607
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ5194