Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
3-րդ էջում Ն.Թումանյանի «Հովհաննես Թումանյանը և իր ժամանակի երիտասարդ դրոշները» հոդվածն է, ուր հեղինակը ներկայացնում է Թումանյանի ապրած ժամանակը, նրա ակտիվ գործունեությունը ի պաշտպանություն երիտասարդ շնորհալի արվեստագետների «Նոր օր» ամսագրի համար Ե.Չարենցը բանաստեղծություններ է հանձնել Հ.Թումանյանին, ով ծանոթ էր Չարենցի , Վշտունու, Աբովի կազմած դեկլարացիային, բայց ներող աչքով այն համարել է սայթաքում: Թումանյանը Չարենցին համարել է ժամանակի ամենատաղանդավոր երիտասարդ բանաստեղծը: Ն.Թումանյանը (բանաստեղծի դուստրը), պատմում է Չարենցի՝ Թումանյանին գրած մի նամակի մասին, որը կարդալուց հետո Թումանյանն ասել է. «Չարենցի նամակից երևում է, որ տաղանդ է, որովհետև տաղանդն է, որ ծուռ ճամփից իրեն կարող է ուղիղ ճամփի վրա դնել»: Ասել է նաև՝ «Նորերից Չարենցն է, որ անպայման բանաստեղծ է, տաղանդավոր տղա է...»:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1242 195
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 2393