Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր
Տեսակ/ժանր՝
Կոլաժ
Թանգարան՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանՆկարագրություն ՝
Ձուկը հավաքված է հնամաշ, կլոր, մետաղյա սկուտեղի վրա՝ հատակի կենտրոնական մասում: Ձուկը հորիզոնական դիրք ունի: Մարմինը ուրվագծված է մետաղյա գալարատաշեղներով եւ կոտրված սանրներով: Պոչը մետաղյա անկյունակապերից է, որոնց կպցված է ուղղանկյուն հայելի: Մարմինը կազմված է զանազան մետաղյա գալարատաշեղներից, մեխերից, պլաստմասսայի կոճակներից, ապակյա քարերից եւ փայլազարդերից: Սկուտեղի ներքեւի մասում պատկերված են ջրաբույսեր, պատրաստած արհեստական ծաղիկներից, մետաղալարից, թավշի կտորներից ուլունքներից: Սկուտեղի ազատ մասերը, ինչպես նաեւ եզրերը ծածկված են կապտականաչ տեմպերայով, եզրերին տեղ-տեղ երեւում է սկուտեղի սեւ ներկը եւ դեղին նախշը: Եզրերին են ամրացված մետաղյա գդալներից պատրաստած երեք կախիչներ
Հեղինակ՝ Ս. Փարաջանով / 1924-1990 /Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1983Չափս՝ տր. - 47 սմ. բարձ. - 3.5 սմ.Նյութը՝ մետաղ, հայելի, պլաստմասսա, ապակի, թավիշՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՍՓ
Հիմնական հաշվառանիշ՝
45