Կարմրախայտ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր Տեսակ/ժանր՝  Կոլաժ Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  Հորիզոնական կոլաժը հավաքված է ռուսական բոլորակ անկյուններով սկուտեղի վրա, որը ծածկված է բրոնզով եւ սեւ ներկով, իսկ եզրերին խազեր են արված: Ձկան գլուխը եւ մարմինը պատրաստված են տարբեր չափերի ոսպնյակներից եւ ակնոցի ապակիներից, որոնց վրա սոսնձված են սեւ, սպիտակ եւ կարմիր երիզներ, սեւ թավշի եւ սեւ ու սպիրակ գծավոր գործվածքի կտորներ: Աչքը անգույն կոճակ է անգույն երիզով, գլխի շուրջը ամրացված են բազմաթիվ նույնատիպ պլաստմասայից կոճակներ: Պոչը եւ լողաթեւերը նույնատիպ նյութից են արված: Ձկան ներքեւի եւ պոչի մասում կպցված են նաեւ տարբեր տեսակի սեւ սպիտակ ժանյակներ, բյուրեղապակյա ձողիկ: Սկուտեղի ամբողջ ֆոնը ծածկված է փայլուքով: Հեղինակ՝  Ս. Փարաջանով / 1924-1990 / Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980 Չափս՝  42.7 x 56.8 x 3 սմ Նյութը՝  ապակի, թավիշ, պալստմասսա, գործվածք, մետաղ, բյուրեղապակի Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՍՓ Հիմնական հաշվառանիշ՝  44