Հայելածածան

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր Տեսակ/ժանր՝  Կոլաժ Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  Ձկան պատկերը սոսնձված է տարբեր չափի եւ գույնի ապակու բեկորներից: հիմնականում օգտագործված են թափանցիկ անգույն բեկորներ վերցված կոտրված ամանեղենից, կան նաեւ շերտավոր եւ արծաթափայլ բեկորներ: Ձկան «բերանը» բաց կանաչ ապակուց է, աչքի համար վերցված է փոքրիկ խխունջի խեցի: Ձուկը հավաքված է ուղղանկյուն հայելու վրա, որի վերեւի եզրը կոր է: Այդ հայելու տակը մեկ ուրիշ հայելի է դրված. միասին դրանք մանուծակագույն շրջանակով երիզված ուղղանկյուն են կազմում: Հայելիները խամրած են, իսկ ամալգաման ունի խազեր եւ քերծվածքներ: Հայելիների եւ մանուշակագույն շրջանակի միջեւ չներկված ֆաներայի շերտ է թողնված: Հեղինակ՝  Ս. Փարաջանով / 1924-1990 / Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1984 Չափս՝  56.5 x 78.5 x 14 սմ Նյութը՝  ապակի, խեցի, հայելի Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՍՓ Հիմնական հաշվառանիշ՝  43