Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Տպագրական գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Բնանկար
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Գրաֆիկական աշխատանքում պատկերված է Զառաբիխանայի կամարը Երևանում, որը արևելյան ճարտարապետությանը բնորոշ եռանկյունաձև տեսք ունի: Այն ներսի կողմից ունի իրար հաջորդող երեք խորաններ՝ սովորական կամարներով /կիսաշրջանաձև/: Կամարի ներսում, ձախ կողմից երևում է մեկ ելք ևս, իսկ գլխավոր ելքից երևում են ուղտերի քարավաններ և տեսարան Երևանից: Կամարի ձախ կողմում պատկերված է բնակելի շինության պատշգամբից մի մաս, որի տակ փայտերի վրա լվածք է փռված, իսկ մի փոքր այն կողմ քնած է շունը: Աջ կողմում, քարակույտերի մոտ երևում են երկու կճուճներ: Նկարի ձախ անկյունում պատկերված է ինչ-որ շինություն, որը հավանաբար նույն կամարն է՝ ամբողջական տեսքով: Ձախից ներքևում մատիտով գրված է «Зарабихана. Арка».
Հեղինակ՝ Շիլլինգովսկի Պավել Ալեքսանդրի /1881-1942/Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1933 թ.Նյութը՝ ցինկոգրաֆիա, թուղթՉափս՝ 44,9 x 34,7 սմ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 12409-4