Զարդ դեկորատիվ

Զարդ դեկորատիվ

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չդասակարգված առարկաներ Տեսակ/ժանր՝  Մետաղական Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Զարդ դեկորատիվ՝ նախատեսված կահույք կամ փայտե այլ առարկաներ զարդարելու համար: Արտաքինից ունի սրվակի տեսք՝ քիչ ուռուցիկ իրանով, գլանաձև վզով, ուղիղ վերջացող շուրթով: Իրանի վերնամասը և վիզը չորս տեղում ունեն երեքական ակոսներ և մեկ ելուստաձև գոտի: Այն միջանցիկ է և հագցվել է բռնակների կամ ելուստների վրա: Զարդը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հնդկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  18-րդ դար Նյութը՝  պղինձ Չափս՝  4 x 1 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17608-401