Թեմա՝
Արհեստագործության միջոցներ
Ենթաթեմա՝
Ոսկերչության գործիքներ, պարագաներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կազմված է բաքից /իրանից/, ցանցկեն բռնակից, բոցամուղ-խողովակից և պոմպից: Բաքը գլանաձև է, գլուխն ուռուցիկ. այստեղ հեղյուսներով ամրացված է բոցամուղ-խողովակը, որի ետևը փակ է: Բոցամուղի աջ և ձախ կողմերում շրջանաձև ելուստ-լցանցքն է և պոմպը: Պոմպը գլանաձև է, իրանին ամրացված է թեքությամբ: Մխոցը կլոր ձող է: Բաքի վրա կա անգլերեն գրություն՝ «REG. TRADE MARK, PRIMUS, A/B B.A. HJORTH$. Co. SWEDEN» /պատրաստող ընկերությունը, երկիրը/: Բռնակի վրա կա նաև համարանիշ՝ «No 632»:
Նյութը՝ լատուն, երկաթԵրկարություն (սմ)՝ պոմպ՝ 6.5, մխոց՝ 11.3, բոցամուղ՝ 11.8Տրամագիծ (սմ)՝ 9.3Բարձրություն (սմ)՝ բաք՝ 11.7Նվիրատու՝ Հակոբ ՄոմջյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8411/172
Բաժնեհաշվառանիշ՝
ԱԿ-2-628