Զոդալամպ

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կազմված է բաքից /իրանից/, ցանցկեն բռնակից, բոցամուղ-խողովակից և պոմպից: Բաքը գլանաձև է, գլուխն ուռուցիկ. այստեղ հեղյուսներով ամրացված է բոցամուղ-խողովակը, որի ետևը փակ է: Բոցամուղի աջ և ձախ կողմերում շրջանաձև ելուստ-լցանցքն է և պոմպը: Պոմպը գլանաձև է, իրանին ամրացված է թեքությամբ: Մխոցը կլոր ձող է: Բաքի վրա կա անգլերեն գրություն՝ «REG. TRADE MARK, PRIMUS, A/B B.A. HJORTH$. Co. SWEDEN» /պատրաստող ընկերությունը, երկիրը/: Բռնակի վրա կա նաև համարանիշ՝ «No 632»: Նյութը՝  լատուն, երկաթ Երկարություն (սմ)՝  պոմպ՝ 6.5, մխոց՝ 11.3, բոցամուղ՝ 11.8 Տրամագիծ (սմ)՝  9.3 Բարձրություն (սմ)՝  բաք՝ 11.7 Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8411/172 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-628