Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Տպագրական գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Բնանկար
Թանգարան՝ Հայաստանի ազգային պատկերասրահՆկարագրություն ՝
Վլադիմիր Այվազյանը հայ փորագրության բնագավառի փորձառու վարպետներից է, նա բազմիցս պատկերել է հայ միջնադարյան հուշարձանները՝ եկեղեցիներ, վանքեր և այլն: Պատմաճարտարապետական հուշարձանները ներկայացնող գրաֆիկական թերթերում նկարիչը պատկերում է վերջիններիս հզորությունը, վեհությունը, ներդաշնակությունը շրջակա միջավայրի հետ: Նման գործերից է «Էջմիածնի Մայր տաճարը»:
Էջմիածնի Մայր տաճարը քրիստոնյա Հայաստանի առաջին տաճարն է և համարվում է աշխարհի ամենահին եկեղեցիներից մեկը: Այն կառուցվել է չորրորդ դարի սկզբին՝ 301-303 թվականներին, Տրդատ Գ թագավորի և առաջին հայրապետ Գրիգոր Լուսավորչի օրոք: Գրիգոր Լուսավորիչը երազում տեսնում է Քրիստոսին՝ Աստծո միածին որդուն, որ հրեղեն մուրճը ձեռքին իջնում է և ցույց տալիս տաճարի կառուցման տեղը: Կառուցվել է նախապես գոյություն ունեցող տաճարի տեղում՝ խորհրդանշելով անցումը հեթանոսությունից քրիստոնեություն: Ներկայիս շինության հիմնական մասը կառուցել է Վահան Մամիկոնյանը 483-484 թվականներին:
Մայր տաճարն իր գոյության տարիներին ենթարկվել է բազում վերակառուցումների, ավերումների և վերաշինությունների: Լինելով հայ ժողովրդի հոգևոր կենտրոնը՝ այն դարձել է խոշոր ուխտատեղի նաև Հայաստան այցելողների համար:
Տաճարը 2000 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ:
Նյութը՝ թուղթ, ռեզերվաժՀեղինակ՝ Այվազյան Վլադիմիր ՏիգրանիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ անհայտՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱՊ
Հիմնական հաշվառանիշ՝
17609
Բաժնեհաշվառանիշ՝
5031