Էջմիածնի Մայր տաճարը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Հայաստանի ազգային պատկերասրահ Նկարագրություն ՝  Վլադիմիր Այվազյանը հայ փորագրության բնագավառի փորձառու վարպետներից է, նա բազմիցս պատկերել է հայ միջնադարյան հուշարձանները՝ եկեղեցիներ, վանքեր և այլն: Պատմաճարտարապետական հուշարձանները ներկայացնող գրաֆիկական թերթերում նկարիչը պատկերում է վերջիններիս հզորությունը, վեհությունը, ներդաշնակությունը շրջակա միջավայրի հետ: Նման գործերից է «Էջմիածնի Մայր տաճարը»: Էջմիածնի Մայր տաճարը քրիստոնյա Հայաստանի առաջին տաճարն է և համարվում է աշխարհի ամենահին եկեղեցիներից մեկը: Այն կառուցվել է չորրորդ դարի սկզբին՝ 301-303 թվականներին, Տրդատ Գ թագավորի և առաջին հայրապետ Գրիգոր Լուսավորչի օրոք: Գրիգոր Լուսավորիչը երազում տեսնում է Քրիստոսին՝ Աստծո միածին որդուն, որ հրեղեն մուրճը ձեռքին իջնում է և ցույց տալիս տաճարի կառուցման տեղը: Կառուցվել է նախապես գոյություն ունեցող տաճարի տեղում՝ խորհրդանշելով անցումը հեթանոսությունից քրիստոնեություն: Ներկայիս շինության հիմնական մասը կառուցել է Վահան Մամիկոնյանը 483-484 թվականներին: Մայր տաճարն իր գոյության տարիներին ենթարկվել է բազում վերակառուցումների, ավերումների և վերաշինությունների: Լինելով հայ ժողովրդի հոգևոր կենտրոնը՝ այն դարձել է խոշոր ուխտատեղի նաև Հայաստան այցելողների համար: Տաճարը 2000 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ: Նյութը՝  թուղթ, ռեզերվաժ Հեղինակ՝  Այվազյան Վլադիմիր Տիգրանի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊ Հիմնական հաշվառանիշ՝  17609 Բաժնեհաշվառանիշ՝  5031