Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր
Տեսակ/ժանր՝
Կոլաժ
Թանգարան՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանՆկարագրություն ՝
Ստեղծագործության առջեւի պլանում պատկերված է կին եւ տղամարդ: Կնոջ զգեստը զարդարված է դեղնաշագանակագույն զգեստի պիտակի կտորտանքներով, ձեռքին մարդու գանգ է, գլխավերեւում սեւ ֆլոմաստերով մակագրություն՝ ՕՖԵԼԻԱ (ռուս.), տղամարդու զգեստը թղթից է, սպիտակ օձիքով եւ թեւածալքով, ձեռքին ջրահարս է, իսկ գլխավերեւում՝ մակագրություն՝ ՀԱՄԼԵՏ (ռուս.): Երկու ֆիգուրաների արանքում բազկաթոռի պատկեր է փակցված: Աջ անկյունում արաբական տպագիր տեքստի կտոր է փակցված:
Հեղինակ՝ Ս. Փարաջանով / 1924-1990 /Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1971Չափս՝ 13 x 19սմՆյութը՝ թուղթ, ֆլոմաստերՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՍՓ
Հիմնական հաշվառանիշ՝
111