Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Տպագրական գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Կենցաղային
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Մեջտեղում հայերեն և ռուսերեն կամարաձև գրություն՝ ՙՙՏեղական տնտեսության գարեջրի գործարան՚՚: Այն երիզված է տարբեր զարդանախշերով, աստղով, մուրճ ու մանգաղով: Մի փոքր ներքև թռչնագիր տառերով՝ ՙՙՀրազդան՚՚, որից ներքև՝ Երևան, հեռախոս N 242: Վերին հատվածում ՀՍՍՀ գերբն է՝ զարդարված բուսական զարդանախշերով: Կողային հատվածներում՝ բուսական զարդանախշերով սյունաձև պատկերներ: Հիմնական գույներն են կարմիրը, կապույտը և կանաչը: Աջ ստորին մասում գրված է Տարագրոս 1924 թ., Երևան: Կպցված է ստվարաթղթի վրա:
Հեղինակ՝ Տեր-Վարդանյան Տարագրոս Ստեփանի /1878-1953/Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1924 թ.Նյութը՝ ջրաներկ, թուղթ, գուաշ, բրոնզՉափս՝ 33 x 47 սմ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 16737