Թառ

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Լարային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Թառ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Նվագարանը պատկանում է լարային-կսմիթային խմբին: Բաղկացած է երկու մասից՝ գուշ և կոթ: Գուշը նման է հատած ութի և փորված է մեկ ամբողջական կտոր փայտից: Երեսի հատած մասը պատված է կաշվե թաղանթով: Գուշի տակ՝ թաղանթից ցած, տեղադրված է «էբոնիտից» կեռիկավոր հենակը, որին կապվում են լարերը՝ ավարտվող մասում, թաղանթի վրա, կանաչ թավշե կտոր է սոսնձվում: Հատած ութի տակի մեծ, արցունքաձև մասի ամենալայն մասի կենտրոնում դրված է սև «էբոնիտից» խառակը, որը կապրոնե լարով ամրացված է կեռիկավոր հենակին: Խառակն ունի 3 ոտք, որի վրա փորված ակոսիկներով անցնում են կեռիկ-հենակին կապված լարերը և կոթի վրայով նրանցից 6-ը փաթաթված են 6 մեծ և 3 փոքր ականջներին, իսկ 3-ը ամրանում են կոթի փայտին: Թառի 6 լարերը հիմնական են, իսկ մնացած՝ 5-ը արձագանքատու երանգավորող, որոնցից 2-ը անցնում են կոթին ամրացված 2 փոքր և մեկ մեծ հավելյալ խառակների վրայով: Կոթը հիմքի մասում լայն է, իսկ ծայրում՝ աստիճանաբար նեղացող, երեսի կողմում հարթ է, իսկ տակը՝ ուռուցիկ: Սինթետիկ թելերով կոթի վրա կապված են 22 լարերը, կոթի ծայրը արկղիկաձև, ուղղանկյուն-զուգահեռանիստ փորվածքով է, որի վրա 9 ականջներ են ամրացված: Լայնություն (սմ)՝  14 Երկարություն (սմ)՝  92 Բարձրություն (սմ)՝  14,5 Նյութը՝  Փայտ, սադափ, կապրոնե և մետաղե լարեր Հայտնաբերման ժամանակը՝  1989թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7397/30 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-174